Մոտակա հանդիպումները

30 հունվար 2018, 23:45

Նորություններ

«Լիվերպուլն» ընկերական խաղ կանցկացնի «Ռոմայի» հետ

13.03.2014, 10:29

Ֆենուեյ ՊարկԱՄՆ-ում կայանալիք մինչմրցաշրջանային նախապատրաստական խաղերին «Լիվերպուլն» ավելացրել է «Ռոմայի» հետ ընկերական խաղը, որը տեղի կունենա Բոսթոնի «Ֆենուեյ Պարկ» բեյսբոլի մարզադաշտում:

 

Արդեն հայտնի է, որ մերսիսայդցիները կմասնակցեն Guinnes International Champions Cup մրցաշարին: Այդ առաջնության մեկնարկից առաջ՝ հուլիսի 23-ին «կարմիրները» կխաղան «Ռոմայի» դեմ: Երկու տարի առաջ այս ակումբները հանդիպել էին կրկին Բոսթոնում և խաղն ավարտվել էր իտալացիների հաղթանակով (2:1): Այդ խաղում «Լիվերպուլի» միակ գնդակը խփեց Չարլի Ադամը:

 

Ավելացնենք, որ խաղի վայրի ընտրությունը պատահական չէ: «Ֆենուեյ Պարկում» հանդես է գալիս «Բոսթոն Ռեդ Սոկս» բեյսբոլի թիմը, որը, ինչպես և «Լիվերպուլը», պատկանում է ամերիկյան Fenway Sports Group ընկերությանը:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...