Նորություններ

«Լիվերպուլ» - «Արսենալ» (անոնս)

08.02.2014, 10:38

Liver-ArsenalՊրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալը» և չորրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլը»:

 

Մերսիսայդցիներն այժմ ունեն 47 միավոր և 5-րդ տեղում գտնվող «Էվերթոնից» առաջ են ընդամենը 1, իսկ 6-րդ տեղում գտնվող «Տոտտենհեմից»՝ 3 միավորով: Այս երկու ակումբներն էլ միմյանց կհանդիպեն վաղը:

 

Նմանատիպ իրավիճակում է նաև «Արսենալը», որն ընդամենը 2 միավոր ավել ունի իրեն հետապնդող «Մանչեսթեր Սիթիից» և «Չելսիից»: Ուստի թիմերին անհրաժեշտ է միայն հաղթանակ: Ոչ ոքի արդյունքը ձեռնտու կլինի մրցակիցների համար:

 

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 214 անգամ և առավելությունը «կարմիրների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 82-ում: 56 անգամ գրանցվել է ոչ ոքի և 76 խաղում ուժեղ են գտնվել լոնդոնցիները:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:1:

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

28.06.2018, 16:48

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

«Լիվերպուլը» կիսապաշտպան Նաբի Կեյտային ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները «Լայպցիգի» հետ համաձայնության էին եկել դեռ նախորդ օգոստոսին։ Հունվարին «կարմիրները» փորձեցին արագացնել տեղափոխությունը, սակայն ապարդյուն։

կարդալ...