Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

«Լիվերպուլ» - «Էվերթոն» (անոնս)

05.05.2013, 11:11

Լիվերպուլ - ԷվերթոնՉնայած տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ֆուտբոլի սիրահարների մեծ մասի ուշադրությունը ուղված է մերսիսայդյան դերբիին, որը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում:

 

Խաղը որևէ ազդեցություն չի ունենա լավագույն քառյակի ձևավորման վրա, սակայն այս երկու ակումբների հակամարտությունը միշտ էլ աչքի է ընկել իր դիտարժանությամբ: Ակումբները գտնվում են միմյանց հարևանությամբ: «Լիվերպուլը» զբաղեցնում է աղյուսակի 7-րդ հոիզոնականը և մերսիսայդյան իր հարևանին զիջում է 5 միավոր: Թիմերի համար սկզբունքային է մրցաշրջանը ավարտել մյուսից ավելի բարձր տեղով:

 

Ընդհանուր այս հակամարտությունում առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է 85 խաղում, 66 խաղ ավարտվել է խաղաղ ելքով, և 66-ում ավելի ուժեղ է գտնվել «Էվերթոնը»: «Էվերթոնը» «Էնֆիլդում» վերջին անգամ հաղթել է 1999 թվականի սեպտեմբերին:

 

Հարկ է նշել, որ մերսիսայդյան դերբին Պրեմիեր Լիգայի ամենաանկարգապահ հանդիպումներից է: Վերջին 10 խաղում 8 ֆուտբոլիստ է հեռացվել դաշտից:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:30-ին:

Խաղին կարող եք online հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով:

Մեր կանխատեսումը՝ 3:1:

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

16.09.2018, 09:57

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...