Նորություններ

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

01.03.2015, 11:34

Liver-MCՊրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «կարմիրները» կընդունեն գործող չեմպիոնին:

 

«Լիվերպուլն» անհաջող մեկնարկից հետո կարծես վերգտնում է իր խաղը և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և հաղթանակի դեպքում կարող է միավորներով հավասարվել 4-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին»: Բրենդան Ռոջերսի թիմն այս տարի Պրեմիեր Լիգայում պարտություն չի կրել: «Լիվերպուլը» մեկ շաբաթ առաջ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սաութհեմպտոնի» դարպասը, իսկ դրանից առաջ կարևոր հաղթանակ տարավ «Տոտտենհեմի» նկատմամաբ:

 

Յայա Տուրեի վերադարձից հետո հաջող է հանդես գալիս նաև «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքայինները» նախորդ տուրում 5-0 հաշվով ջախջախեցին «Նյուքասլ Յունայթեդին»: Պրեմիեր Լիգայում թիմերի վերջին հանդիպումն ավարտվեց «Սիթիի» վստահ հաղթանակով (3:1):

 

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 171 անգամ և առավելությունը մերսիսայդյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 82-ում, 45 անգամ գրանցվել է խաղաղ ելք և միայն 44 խաղում է ուժեղ գտնվել մանչեսթերյան ակումբը:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

14.01.2018, 19:24

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին», որը պատմության մեջ իր առաջին հաղթանակը տարավ «զինագործների» նկատմամբ։

կարդալ...