Նորություններ

«Լիվերպուլ» - «Տոտտենհեմ» (անոնս)

30.03.2014, 11:28

Liverpool-SpursՊրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա Լիվերպուլ քաղաքի «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր տեղի «Լիվերպուլը» կհյուրընկալի մայրաքաղաքը ներկայացնող «Տոտտենհեմին»:

 

«Լիվերպուլը» շարունակում է միավորներ հավաքել, իսկ նրա մրցակիցները շարունակում են միավորներ կորցնել: Երեկ միավոր կորցրեցին «Լիվերպուլի» անմիջական մրցակիցներ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»: Այսօրվա հաղթանակի դեպքում Բրենդան Ռոջերսի սաները դուրս կգան առաջին հորիզոնական:

 

Սակայն հաղթանակը շատ կարևոր է նաև «Տոտտենհեմի» համար, որը դեռևս լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու հույս է պահպանում: Թիմ Շերվուդի սաները 56 միավորով 6-րդն են և հաղթանակի դեպքում 4-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալի» նկատմամբ միավորների տարբերությունը կհասցնեն 5-ի:

 

Ընթացիկ մրցաշրջանում «Տոտտենհեմը» չի կարողանում դիմակայել գրանդ ակումբներին: Լավագույն քառյակի ակումբների հետ «Տոտտենհեմն» ընդհանուր դիմակայության արդյունքն է 23-2, ընդ որում «Լիվերպուլի» դեմ առաջին խաղն ավարտվեց մերսիսայդցիների ջախջախիչ հաղթանակով՝ 0:5:

 

Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 158 անգամ և առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է 72 անգամ, 39 գրանցվել է ոչ ոքի և 47 խաղում հաղթել է «Տոտտենհեմը»:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 3:1:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

14.01.2018, 19:24

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին», որը պատմության մեջ իր առաջին հաղթանակը տարավ «զինագործների» նկատմամբ։

կարդալ...