Նորություններ

«Լիվերպուլ» 1-3 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

16.05.2015, 22:28

Liverpool-CPՊրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Կրիստալ Փելեսին»:

 

«Էնֆիլդում» Սթիվեն Ջերարդի հրաժեշտի խաղում «կարմիրները» պարտություն կրեցին: Առաջինը հասնելով հաջողության՝ Բրենդան Ռոջերսի սաները չկարողացան այս խաղից միավոր վաստակել: Ադամ Լալանայի գոլին առաջին խաղակեսում պատասխանեց Ջեյսոն Պանչեոնը, իսկ երկրորդ խաղակեսում հյուրերից մեկական անգամ աչքի ընկան Վիլֆրիդ Զախան և Գլեն Մյուրեյը:

 

Այս հաղթանակից հետո Ալան Պարդյուի թիմը՝ վաստակած 45 միավորով կշարունակի զբաղեցնել 12-րդ հորիզոնականը:

 

Գոլեր. Լալանա՝ 26ր, Պանչեոն՝ 43ր, Զախա՝ 60ր, Մյուրեյ՝ 90ր:

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

20.01.2020, 16:57

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

«Լիվերպուլից» կրած 2-0 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հայտնել է, որ Յուրգեն Կլոպի թիմը խաղում է միիալար և երկար փոխանցումներով ֆուտբոլ։

կարդալ...

Ալեքսանդր Առնոլդը և Յուրգեն Կլոպը դեկտեմբեր ամսվա լավագույններն են

11.01.2020, 12:35

Ալեքսանդր Առնոլդը և Յուրգեն Կլոպը դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Լիվերպուլի» պաշտպան Տրենդ Ալեքսանդր-Առնոլդը և գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...