Մոտակա հանդիպումները

22 փետրվար 2019, 23:45

Նորություններ

«Լիվերպուլ» 2-2 «Արսենալ» (տեսանյութ)

21.12.2014, 22:04

LiverpoolՊրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Արսենալին»:

 

Բավական դրամատիկ խաղում գրանցվեց մարտական ոչ ոքի: Առաջին խաղակեսի վերջին րոպեին թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: Ֆիլիպե Կոուտինյոյի գոլին հյուրերից արագ պատասխանեց ֆրանսիացի պաշտպան Մաթյո Դեբյուշին: 65-րդ րոպեին «զինագործներին» առաջ մղեց Օլիվյե Ժիրուն, իսկ խաղի ավելացված ժամանակում Մարտին Շկրտելը հաշիվը դարձրեց 2-2:

 

Այս խաղից հետո «Արսենալը»՝ վաստակած 27 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական, իսկ «Լիվերպուլը» մտավ լավագույն տասնյակ:

 

Գոլեր. Կոուտինյո՝ 45ր, Դեբյուշի՝ 45ր, Ժիրու՝ 65ր, Շկրտել՝ 90ր

Հեռացում. Բորինի՝ 90ր:

Այս հայտնի ֆուտբոլիստներին չէին հավատում, բայց նրանք հաղթեցին բոլորին (տեսանյութ)

19.02.2019, 22:41

Այս հայտնի ֆուտբոլիստներին չէին հավատում, բայց նրանք հաղթեցին բոլորին (տեսանյութ)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայկական «Interfootball Armenia» ալիքի պատրաստած տեսանյութը։ Հայտնի ֆուտբոլիստներ, որոնց չէին հավատում, բայց նրանք հաղթեցին բոլորին։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 6-0 «Չելսի» (տեսանյութ)

10.02.2019, 21:52

«Մանչեսթեր Սիթի» 6-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Չելսիին»։

կարդալ...