Նորություններ

«Լիվերպուլ» 3-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

21.12.2013, 18:38

LiverpoolՊրեմիեր Լիգայի 17-րդ տուրի մեկնարկը տրվեց «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Քարդիֆ Սիթիին»:

 

«Լիվերպուլը», որը մինչ այս խաղը զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը, հերթական հաղթանակը տարավ: Ինչպես միշտ փայլեց «կարմիրների» առաջատար Լուիս Սուարեսը, ով դարձավ դուբլի հեղինակ և կատարեց մեկ գոլային փոխանցում: «Լիվերպուլն» առաջին խաղակեսում երեք գնդակ ուղարկեց Մարշալի պաշտպանած դարպասը: Սակայն ուելսյան ակումբը չհանձնվեց և երկրորդ խաղակեսում արժանի դիմադրություն ցույց տվեց:

 

Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները շրջանցեցին «Արսենալին» և նվազագույնը երկու օր կգլխավորեն մրցաշարային աղյուսակը:

 

Գոլեր.  Սուարես՝ 25ր, 45ր, Ստերլինգ՝ 42ր, Մատչ՝ 58:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

14.01.2018, 19:24

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին», որը պատմության մեջ իր առաջին հաղթանակը տարավ «զինագործների» նկատմամբ։

կարդալ...