Նորություններ

«Լիվերպուլ» 3-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

10.03.2013, 22:04

Լիվերպուլ - ՏոտտենհեմՊրեմիեր Լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր տեղի «Լիվերպուլը» հյուրընկալել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմ Հոտսպուրին»:

 

Խաղն ընթացավ բավական լարված պայքարում: Հաշիվը 21-րդ րոպեին բացեց ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Լուիս Սւոարեսը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Տոտտենհեմին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Յան Վերտոնգենը՝ 1:1:

 

Երկրորդ խաղակեսում առաջինը հաջողության հասան լոնդոնցիները: Դուբլի հեղինակ դարձավ Վերտոնգենը: 66-րդ րոպեին Ստյուարտ Դաունինգը կրկին հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղի վերջնամասում Սթիվեն Ջերարդը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ հաղթանակ պարգևելով «Լիվերպուլին»:

 

«Լիվերպուլը» հաղթեց անչափ կարևոր խաղում և բարձրացավ 6-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Սուարես՝ 21ր, Վերտոնգեն՝ 45ր, 53ր, Դաունինգ՝ 66ր, Ջերարդ՝ 82ր (11մ)

«Արսենալ» 2-3 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

21.04.2019, 20:56

«Արսենալ» 2-3 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

14.04.2019, 21:22

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր լավագույն քառյակի համար պայքարող «Չելսիին»։

կարդալ...