Նորություններ

Լյուկ Դե Յոնգը կտեղափոխվի «Նյուքասլ»

28.01.2014, 16:07

Լյուկ Դե ՅոնգՄյունխենգլադբախի «Բորուսիան» պաշտոնապես հայտնել է, որ հոլանդացի հարձակվող Լյուկ Դե Յոնգը բուժզննում անցնելու համար մեկնել է Նյուքասլ:

 

Ինչպես արդեն հայտնի է, «կաչաղակները» Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվողին փորձել են ձեռք բերել նաև ամռանը, սակայն Լյուկը որոշեց տեղափոխվել Բունդեսլիգա, որտեղ մինչ այժմ չի կարողանում իրեն դրսևորել:

 

-«Նյուքասլը» շարունակում է հետաքրքրվել 23-ամյա Դե Յոնգով և Կաբայեի հարցում ՊՍԺ-ի հետ համաձայնության գալուց հետո նրանք որոշել են վճռական քայլերի գնալ: «Բորուսիայի» պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Դե Յոնգը տեղափոխվել է Անգլիա, որտեղ կփորձի համաձայնության գալ «Նյուքասլի» հետ:

 

Ավելացնենք, որ ամռանը «Բորուսիան» Դե Յոնգի համար 12 մլն ֆունտ է վճարել:

«Լիվերպուլ» 4-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

26.12.2018, 22:01

«Լիվերպուլ» 4-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում առաջատար «Լիվերպուլն» ընդունել էր 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

21.11.2018, 19:04

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

Հունվարին իր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին «Բարսելոնային» վաճառած «Լիվերպուլը» նաև գաղտնի համաձայնագիր է կնքել կատալոնական ակումբի հետ, որով արգելվում է իր ֆուտբոլիստների հետագա վաճառքը։

կարդալ...