Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Լյուկ Շոուն ցնցված է Անգլիայի ազգային հավաքականի հրավերից

28.02.2014, 11:53

Լյուկ Շոու«Սաութհեմպտոնի» 18-ամյա պաշտպան Լյուկ Շոուն խոստովանել է, որ մինչև հիմա չի հավատում Անգլիայի ազգային հավաքական հրավիրվելուն:

 

Հինգշաբթի օրը Շոուն այն 30 ֆուտբոլիստների թվում էր, ում Ռոյ Հոջսոնը հրավիրեց մասնակցելու Դանիայի դեմ մարտի 5-ին կայանալիք ընկերական խաղին:

 

Լյուկը Պրեմիեր Լիգայում նորամուտը նշել է 2012թ-ի նոյեմբերին, սակայն ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ նա արդեն հրավիրվել է իր երկրի ազգային հավաքական և լավ շանսեր ունի աշխահի 2014թ-ի առաջնությանը մասնակցելու:

 

-Սա հիշարժան օր է ինձ համար: Մինչ այժմ չեմ կարողանում հավատալ: Ես ընդամենը 18 տարեկան եմ և հրավիրվել եմ Անգլիայի հավաքական: Անհավատալի է:

 

Առավոտյան Հոջսոնը զանգահարեց ինձ և ասաց, որ հրավիրվում եմ հավաքական: Ես անգամ չգիտեի՝ ինչ ասեմ,- «Սաութհեմպտոնի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Շոուն:

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

11.08.2018, 09:28

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2018/19 մրցաշրջանի մեկնարկը տրվեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

Քայլ Ուոլկերը պատասխանել է Դելե Ալիի ժեստին

05.09.2017, 16:34

Քայլ Ուոլկերը պատասխանել է Դելե Ալիի ժեստին

Երեկ Սլովակիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին միջնամատը ցույց տվեց։ Բոլորը կարծում էին, թե մրցավարին, սակայն պարզվեց՝ իր թիմակից Քայլ Ուոլկերին։

կարդալ...