Նորություններ

Լուիս Հոլտբին մտադիր է պայքարել իր տեղի համար «Տոտտենհեմում»

25.03.2013, 17:38

Լուիս ՀոլտբիԿիսապաշտպան Լուիս Հոլտբին շատ է ցանկանում լավ հանդես գալ «Տոտտենհեմում» և տեղ զբաղեցնել թիմի մեկնարկային կազմում:

 

22-ամյա Հոլտբին հունվարին է տեղափոխվել «Շալկե-04»-ից և առայժմ բավականին դանդաղ է ընտելանում նոր միջավայրին:

 

Լուիսն ընդամենը 5 հանդիպման է մասնակցել Պրեմիեր Լիգայի շրջանակներում և խաղացել է տարբեր դիրքերում:

 

-Ցանկանում եմ տեղ զբաղեցնել «Տոտտենհեմի» կազմում: Ես պայմանագիր ունեմ այս ակումբի հետ մինչև 2018 թվականը: Պետք է հավատամ ինքս ինձ և դրսևորեմ ինձ: Եթե ես ապացուցեմ, որ համապատասխանում եմ բարձր մակարդակին, ապա հնարավորություն կունենամ՝ հանդես գալու Գերմանիայի ազգային հավաքականում:

 

Ի վիճակի եմ խաղալ տարբեր դիրքերում: Կարծում եմ, որ 6-րդ համարի դիրքը լավագույնն է ինձ համար ապագայում: Ես ինձ ամենալավը զգում եմ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում՝ 6-րդ և 9-րդ համարների մեջտեղում,- հայտնել է Հոլտբին: Kicker

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

07.04.2018, 20:06

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ»  (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...