Նորություններ

Լուիս Սուարեսը նոր պայմանագիր ստորագրեց «Լիվերպուլի» հետ

20.12.2013, 18:24

Լուիս Սուարես«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսի հետ նոր՝ երկարաժամկետ պայմանագրի ստորագրման մասին:

 

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողը «կարմիրների» հետ է 2011թ-ից: Սուարեսի նախկին պայմանագիրը կլրանար երկուսուկես տարի հետ:

 

-Ես ուրախ եմ «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի ստորագրման համար: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք և թիմը գնալով ուժեղանում է: Իմ նպատակն է օգնել թիմին տիտղոսներ նվաճել,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Սուարեսը:

 

Ավելացնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, նոր պայմանագրով Սուարեսը կվաստակի շաբաթական 220 հզր ֆունտ:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...