Մոտակա հանդիպումը

21 դեկտեմբեր 2018, 23:55

Նորություններ

Լուկակուի տրանսֆերը «Յունայթեդի» առաջնային նպատակն է

11.05.2017, 16:19

Ռոմելու Լուկակու«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակը։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա բելգիացին մերժեց պայմանագիրը «Էվերթոնի» հետ երկարաձգելու առաջարկը։ Հետագայում Ռոմելուն ակնարկեց, որ մտադիր է փոխել ակումբը և գնալ իր կարիերայում նոր մարտահրավերների։

 

Ինչպես հաղորդում է The Guardian֊ը, Լուկակուի համար հաջողության հասնելու հարթակ կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ռոմելուին արդեն ներառել է իր տրանսֆերային ցուցակում։

 

Չնայած, որ չորս տարի առաջ հենց պորտուգալացին Լուկակուին վաճառեց «Չելսիից», Մոուրինյոն վստահ է, որ բելգիացին կարող է փոխարինել Զլատան Իբրահիմովիչին, ում կարիերան, ամենայն հավանականությամբ, ավարտված է «Օլդ Թրաֆորդում»։

 

Աղբյուրի հաղորդմամբ, գործարքի կայացման միակ խոչընդոտը կարող է լինել Չեմպիոնների Լիգայի ուղեգրից «Յունայթեդի» զրկվելը։ Այդ պարագայում Լուկակուի համար պայքարում ֆավորիտ կդառնա իր նախկին ակումբ «Չելսին»։

«Լիվերպուլ» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

16.12.2018, 21:51

«Լիվերպուլ» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 4-1 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

08.12.2018, 20:55

«Մանչեսթեր Յունայթեդ» 4-1 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր հետնապահ «Ֆուլհեմին»։

կարդալ...