Նորություններ

Լուկակուն բաց է «Յունայթեդի» առաջարկների համար

28.03.2016, 20:20

Ռոմելու Լուկակու«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բաց է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկների համար, որը ամառվանից կգլխավորի «Չելսիում» իր նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

 

Անցած շաբաթ Ռոմելուի հայրը հայտնեց, որ իր որդին ավելի բարձրակարգ ակումբում պետք է խաղա և ժամանակն է, որպեսզի ընտրություն կատարի «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։ Քիչ ուշ Լուկակուն հույս հայտնեց, որ հաջորդ մցաշրջանում կխաղա Չեմպիոնների Լիգայում։

 

«Գուդիսոն Պարկից» հեռանալու ակնարկը բացասաբար ազդեց «Էվերթոնի» երկրպագուների կողմից նրա ընկալման վրա։ Նրանցից շատերը, չնայած ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա բելգիացու արդյունավետ խաղին, հայտնեցին, որ այլևս չեն ցանկանում Ռոմելուին տեսնել իրենց ակումբի մարզաշապիկով։

 

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, Լուկակուն, իսկապես կարող է այս ամռանը լքել մերսիսայդյան ակումբը։ «Յունայթեդը» Ռոմելուի միջոցով կարող է ուժեղացնել իր հարձակման գիծը, որտեղ լուրջ խնդիրներ կան։

 

Ռոմելուին չի մտահոգում անգամ այն հանգամանքը, որ Մանչեսթերում նա ստիպված կլինի աշխատել Մոուրինյոյի հետ, ով նրան հնարավորություն չտվեց «Չելսիում»։

 

-Երեք տարի առաջ ես 20 տարեկան էի և դեռ պատրաստ չէի մշտապես խաղալ թոփ մակարդակի ակումբում։ Մի քանի հաջող մրցաշրջանները փոխեցին իրավիճակը։ Մայիսին կլրանա իմ 23-ամյակը և արդեն ամռանը ես կարող եմ հեռանալ,- ասել է Լուկակուն։

 

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Էվերթոնի» 37 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ, սակայն այս պահին Ռոբերտո Մարտինեսի թիմն ընդամենը 12-րդն է Պրեմիեր Լիգայում։

 

Ավելացնենք, որ Լուկակուի գործակալը Մինո Ռայոլան է, ով միաժամանակ ներկայացնում է նաև ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի շահերը։ Հավանականություն մեծ է, որ երկու ֆուտբոլիստներն էլ հաջորդ մրցաշրջանը կսկսեն «կամիր սատանաների» կազմում։

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...