Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Լուկակուն չի վախենում Ռունիի հետ մրցակցությունից

23.08.2013, 16:52

Ռոմելու Լուկակու«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ չի վախենում Ուեյն Ռունիի հետ մրցակցությունից, եթե նա ժամանի «Սթեմֆորդ Բրիջ»:

 

Ինչպես հայտնի է, «Չելսին» չի դադարում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու փորձեր կատարել և այժմ պատրաստվում է իր երրորդ առաջարկությունն անել:

 

Սակայն Լուկակուն չի վախենում հարձակման գծում մրցակցության մեծացումից:

 

-Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է, որ իր թիմը լինի լավագույնը: Եթե որևէ խաղացող կարող է մեզ ավելի ուժեղ դարձնել, ինչու՞ ոչ: Սամուել Էտո'Օ, Ոուեյն Ռունի. ես երկուսի մասին էլ լսել եմ: Ես դեմ չեմ նրանց ժամանմանը:
Ես փորձում եմ լավագույն մարզավիճակի գալ և հույս ունեմ, որ շուտով հիմնական կազմի ֆուտբոլիստ կդառնամ: Եթե ես շարունակեմ ջանասիրաբար աշխատել, ապա հույս ունեմ, որ հաջորդ խաղին հիմնական կազմում խաղադաշտ դուրս կգամ:

 

Եթե համեմատենք իմ առաջին տարվա հետ, ապա ես յուրաքանչյուր ֆուտբոլիստից ինչ-որ բաներ եմ սովորել: Այժմ ինձ պետք է հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալ,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Goal-ը:

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

07.10.2018, 21:23

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում կենտրոնական խաղում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

07.10.2018, 19:09

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...