Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

Նորություններ

Լուկակուն ցանկանում է «Վեստ Բրոմվիչի» համար եվրոգավաթի ուղեգիր նվաճել

25.02.2013, 08:29

Ռոմելու Լուկակու«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնել է, որ ցանկանում է իր ներկայիս թիմին օգնել մրցաշրջանը ավարտել եվրոգավաթների գոտում:

 

Լուկակուն, ով ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Չելսիից» վարձավճարով տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչ», արդեն դարձել է 12 գոլի հեղինակ: Շաբաթ օրը «Սանդերլենդի» դեմ տարած 2:1 հաշվով հաղթանակը օգնեց բարձրանալ 7-րդ հորիզոնական:

 

Այժմ «Վեստ Բրոմվիչը» ընդհամենը 2 միավոր է հետ 6-րդ տեղում գտնվող «Էվերթոնից» և Լուկակուն չի թաքցնում իր ամբիցիաները:

 

-Ես ցանկանում եմ այս մրցաշրջանը ավարտել եվրոգավաթների գոտում, և գիտեմ, որ «Վեստ Բրոմվիչում» կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են դրան: Նպատակին հասնելու համար ունենք բոլոր անհրաժեշտ պայմանները: Կոնկրետ իմ գործը կլինի հնարավորինս շատ գոլ խփել,- ասել է Լուկակուն: Sporting Life

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

16.09.2018, 09:46

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր լավագույն քառյակում գտնվող «Ուոթֆորդին»։

կարդալ...

«Բերնլի» 0-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

02.09.2018, 20:56

«Բերնլի» 0-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...