Նորություններ

Լուկաշ Ֆաբիանսկին տեղափոխվեց «Սուոնսի»

29.05.2014, 11:21

Լուկաշ Ֆաբիանսկի«Սուոնսի Սիթին» ունեցավ հաջորդ մրցաշրջանից առաջ իր առաջին ձեռքբերումը: «Արսենալի» նախկին դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին «կարապների» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է ուելսյան ակումբի պաշտոնական կայքը:

 

29-ամյա լեհ դարպասապահը «Լիբերթի» է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Ֆաբիանսկին այս մրցաշրջանում փայլուն ելույթներ ունեցավ Անգլիայի գավաթում: Եվ նաև նրա խաղի շնորհիվ էր, որ «Արսենալը» 9 տարվա ընդմիջումից հետո կարողացավ տիտղոս նվաճել:

 

Սակայն «զինագործները» Լուկաշին չէին կարող մշտական խաղային պրակտիկա առաջարկել, քանի որ լոնդոնյան ակումբում ոչ պակաս վստահ խաղեր է անցկացնում Ֆաբիանսկիի հայրենակից Վոյցեխ Շեսնին:

 

 

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

03.02.2018, 23:39

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...