Նորություններ

Խաբի Ալոնսոն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

01.01.2013, 12:31

Խաբի ԱլոնսոՄադրիդի «Ռեալի» 31-ամյա կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոստովանել է, որ չի բացառում իր վերադարձը Պրեմիեր Լիգա:

 

Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ կլրանա հաջորդ մրցաշրջանի ավարտին, սակայն լավ առաջարկը Ալոնսոյին կարող է ստիպել մտածել ակումբը փոխելու մասին:

 

Խաբիին «Ռեալը» «Լիվերպուլից» երեք ու կես տարի առաջ գնեց 30 մլն ֆունտով:

 

-Ես չեմ պատկերացնում, թե ինչ է սպասվում ինձ ապագայում: Ես կմնամ «Ռեալում», եթե կարողանամ հետագայում էլ հանդես գալ նույն մակարդակով, ինչպես այժմ: Տեսնենք ինչ կստացվի:

 

Միշտ էլ հնարավորություն կա վերադառնալ Պրեմիեր Լիգա,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...