Նորություններ

Խաբի Ալոնսոն չի տեղափոխվի Անգլիա

09.01.2014, 10:56

Խաբի ԱլոնսոՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն վերջ է դրել Պրեմիեր Լիգա տեղափոխվելու մասին խոսակցություններին՝ «արքայական» ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելով մինչև 2016թ-ի ամառը:

 

32-ամյա իսպանացու նախկին պայմանագիրը կլրանար այս մրցաշրջանի ավարտին և խոսվում էր նրա՝ «Լիվերպուլ» կամ «Չելսի» տեղափոխության մասին:

 

Սակայն Ալոնսոն որոշել է մնալ Մադրիդում: Այս մասին հաղորդում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալ» էր տեղափոխվել 2009թ-ին՝ «Լիվերպուլից»: Իր ազգային հավաքականում 100-ից ավել խաղ անցկացրած Ալոնսոն նվաճել է ակումբային մակարդակում բոլոր հավանական տիտղոսները:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.01.2018, 21:00

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...