Նորություններ

Խուանդե Ռամոս. «Տոտտենհեմի» համար գումարը տիտղոսից թանկ է»

14.02.2014, 14:21

Խուանդե Ռամոս«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Խուանդե Ռամոսը կարծում է, որ լոնդոնյան ակումբը չի ձգտում տիտղոսների, այլ փորձում է հնարավորինս շատ գումար վաստակել:

 

Հենց Ռամոսի գլխավորությամբ «Տոտտենհեմը» վերջին 15 տարվա մեջ նվաճեց իր առաջին տիտղոսը (2008թ-ին Անգլիայի գավաթը): Իսպանացի մարզիչը կարծում է, որ «Տոտտենհեմը» թոփ ակումբ չի դառնա մինչև չդադարի վաճառել իր լավագույն ֆուտբոլիստներին:

 

-Ամռանը «Տոտտենհեմը» 100 մլն եվրոյով վաճառեց Գարեթ Բեյլին և գնեց 5-6 նոր ֆուտբոլիստներ: Նրանք ցանկանում են, որ այդ ֆուտբոլիստներն էլ հասնեն Բեյլի մակարդակին, որպեսզի վաճառեն: Այսպիսին է ակումբի բիզնես պլանը:

 

Պետք է ասել, որ այդ բիզնես պլանը շատ լավ է աշխատում: Սակայն ի՞նչ են նրանք ուզում: Ցանկանու՞մ են տիտղոս նվաճել, թե՞ գումար աշխատել: Տեսեք անգլիական այլ ակումբներին: Օրինակ «Սիթին» գնեց Խեսուս Նավասին և Ալվարո Նեգրեդոյին: Նրանք չնայեցին ֆուտբոլիստների տարիքին, այլ ուղղակի նայեցին խաղին: Սակայն «Տոտտենհեմը» մտածում է հետագայում վաճառելու մասին: Ես խորհուրդ տվեցի, որ գնեն Լուկա Մոդրիչին: Նա եկավ «Տոտտենհեմ», զարգացավ և հետո վաճառեցին նրան,- Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է Ռամոսը:

 

Ավելացնենք, որ այս պահին Ռամոսը մարզում է ուկրաինական «Դնեպրը», որը Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչում կհանդիպի «Տոտտենհեմին»:

«Տոտտենհեմ» 4-0 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

13.04.2019, 17:23

«Տոտտենհեմ» 4-0 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընակալել էր աղյուսակի հետնապահ «Հադերսֆիլդ Թաունին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

31.03.2019, 21:23

«Լիվերպուլ» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր չեմպիոնական պայքարում գտնվող «Լիվերպուլը» հյուրընկալել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմ Հոտսպուրին»։

կարդալ...