Նորություններ

Կաբալերոն ցանկանում է դառնալ «Սիթիի» առաջին համար

31.07.2014, 13:39

Վիլլի ԿաբալերոԴարպասապահ Վիլլի Կաբալերոն հուսով է օգտագործել ընձեռված հնարավորությունը և դառնալ «Մանչեսթեր Սիթիի» առաջին համարը:

 

Ամառվա սկզբին «քաղաքայինները» 32-ամյա արգենտինացու համար «Մալագային» 4.4 մլն ֆունտ վճարեցին: Կաբալերոն ցանկանում է արժանի մրցակություն ունենալ Ջո Հարտի հետ և հնարավորության դեպքում հաղթել նրան:

 

-Կարծում եմ՝ սա իմ կարիերայի լավագույն հնարավորությունն է: Մանուել Պելեգրինին մեծ դեր ունեցավ իմ տեղափոխության հարցում: Ես վաղուց եմ ճանաչում նրան: Գնահատում եմ իրավիճակը, սակայն ցանկանում եմ պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար: Ես եկել եմ այստեղ, որպեսզի խաղամ:

 

«Սիթին» մեծ ակումբ է, և սա մեծ հնարավորություն է,- Կաբալերոյի խոսքերն է մեջբերում  Manchester Evening News-ը:

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...