Նորություններ

Կաբայեն հունվարին չի լքի «Նյուքասլը»

27.12.2013, 16:32

Յոհան ԿաբայեԻնչպես հաղորդում է The Chronicle պարբերականը, «Նյուքասլ Յունայթեդը» հունվարին կմերժի Յոհան Կաբայեի համար արված ցանկացած առաջարկ:

 

Վերջին ժամանակներս խոսվում է, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», ՊՍԺ-ն և «Լիվերպուլը»:

 

Մինչ այժմ Daily Mail-ը հաղորդել էր, որ «կաչաղակները» պատրաստ են 22 մլն ֆունտի դիմաց բաժանվել իրենց առաջատարից, սակայն նոր տեղեկություններով այդ լուրերը հերքվում են:

 

The Chronicle-ը վստահեցնում է, որ ակումբի ղեկավարությունը և ֆուտբոլիստի գործակալը որոշել են, որ ցանկացած պարագայում Կաբայեն մինչև մրցաշրջանի ավարտը կմնա «Սեյնտ Ջեյմս Պարկում»:

«Լիվերպուլ» 2-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

03.03.2018, 23:23

«Լիվերպուլ» 2-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...