Նորություններ

Կազորլան և Ուոլկոտը նոր պայմանագրեր են ստորագրել «Արսենալի» հետ

31.07.2015, 15:54

Սանտի Կազորլա Թեո ՈւոլկոտԿիսապաշտպան Սանտի Կազորլան և հարձակվող Թեո Ուոլկոտը նոր պայմանագրեր են ստորագրել «Արսենալի» հետ:

 

26-ամյա Ուոլկոտի նախորդ պայմանագիրը կլրանար արդեն հաջորդ տարի, սակայն երկու կողմերն էլ հետաքրքրված էին համագործակցությունը շարունակելով և բանակցությունները հարթ են ընթացել։

 

Շնորհիվ իր նոր՝ չորսամյա պայմանագրի, Արսեն Վենգերի թիմի հնաբնակներից համարվող Թեոն կվաստակի շաբաթական 140 հզր ֆունտ: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

«Զինագործների» հետ երկարաձգել է իր պայմանագիրը նաև Կազորլան: Նախորդ մրցաշրջանում 30-ամյա իսպանացին լոնդոնյան ակումբում մասնակցել է 53 խաղի՝ ավելին, քան որևէ այլ ֆուտբոլիստ:

 

-Մենք ուրախ ենք երկարաձգելու Սանտիի և Թեոյի պայմանագրերը: Երկուսն էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, ովքեր շատ անհրաժեշտ են մեր ակումբին և որոնց հետ մենք շատ կապված ենք,- ասել է Վենգերը:

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

23.05.2018, 20:51

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

«Արսենալը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ունայ Էմերիին նշանակելու մասին։ «Արսենալում» 46-ամյա մասնագետին բարդ աշխատանք է սպասվում Արսեն Վենգերի հեռանալուց հետո։

կարդալ...