Նորություններ

Կարագեր․ «Սա «Չելսիում» Տորրեսի կարիերայի ավարտն է»

27.08.2013, 11:19

Ջեյմի Կարագեր«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերի կարծիքով «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի ելույթները «Սթեմֆորդ Բրիջում» մոտեցել է իր ավարտին:

 

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երեկվա խաղում «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշեց խաղալ առանց մաքուր հարձակվողի՝ երևի դրանով ակումբի ղեկավարությանը հասկացնելով, թե իրեն ինչքան է անհրաժեշտ Ուեյն Ռունին:

 

Սակայն Կարագերը, ով հիմա Sky հեռուստաընկերությունում աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, կարծում է, որ Ժոզեն չի վստահում Տորրեսին և շուտով կազատվի նրանից:

 

-Մենք բոլորս գիտենք, որ նա ցանկանում է իր թիմում տեսնել Ուեյն Ռունիին, դա ակնհայտ է: Նա ուղղակի ասում է, որ իր հարձակվողները բավական լավը չեն: Նա դա աշխարհին ասում է այստեղից:

 

Կարելի է ասել, որ սա «Չելսիում» Տորրեսի կարիերայի ավարտն է: Ես չեմ կարծում, որ նա Մոուրինյոյի հետ փայլուն ժամանակներ կունենա:

 

Ես Տորրեսի հետ խաղացել եմ «Օլդ Թրաֆորդում» և նա անկասելի էր անգամ Նեմանյա Վիդիչի համար, իսկ այժմ նա մրցակցությունում զիջում է Անդրե Շյուրլեին, ով ընդամենը վինգեր է: Իմ կարծիքով, մենք այլևս չենք տեսնի այն Տորրեսին, ով «Օլդ Թրաֆորդում» խաղում էր Վիդիչի դեմ,- ասել է Կարագերը:

 

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

06.02.2018, 09:33

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Վիկարիջ Ռոուդ մարզադաշտում, ուր «Ուոթֆորդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

կարդալ...

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

01.02.2018, 01:46

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

կարդալ...