Մոտակա հանդիպումը

28 ապրիլ 2018, 15:30

Նորություններ

Կարրիկը հավատում է «Յունայթեդի» չեմպիոնությանը

10.02.2016, 15:58

Մայքլ Կարրիկ«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Մայքլ Կարրիկը հրաժարվում է ընդունել, որ իր թիմը պարտվել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում, չնայած առաջատարի նկատմամբ 12 միավորի տարբերությանը։

 

Կիրակի օրը «Չելսիի» հետ ոչ ոքի խաղալուց հետո «կարմիր ստանաները» Չեմպիոնների Լիգայի գոտուց գտնվեցին 6 միավորի հեռավորության վրա։

 

Մինչև մրցաշրջանի ավարտը «Յունայթեդըին» մնացել է ընդամենը 13 խաղ, սակայն 34-ամյա կիսապաշտպանը հրաժարվում է վաղաժամ սպիտակ դրոշ պարզել։

 
-Այս ամիս մենք դեռ շատ խաղեր կանցկացնենք, և, իհարկե խաղարկվող միավորներն էլ շատ կլինեն։ Մենք չենք ցանկանում ժամանակից շուտ հանձնվել։

 
«Չելսիի» դեմ ոչ ոքի խաղը ծանր զգացումներ է թողել, քանի որ մենք երեք միավորը կորցրինք վերջին պահին։ Գիտեմ, որ մենք վերջին 10-15 րոպեներին լուրջ ճնշման տակ էինք, սակայն ցավալի է վերջին պահին նման գոլ բաց թողնելը։

 

Մենք  պետք է շարունակենք պայքարել, շարունակենք առաջ գնալ և խաղալ այնպես, ինպես խաղում ենք վերջին շաբաթներում և հետո տեսնենք, թե դա մեզ ուր կտանի,- ասել է Կարրիկը։ Daily Mail

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

31.03.2018, 20:18

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլյային» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

14.03.2018, 13:13

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլյային» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

Երեկ կեսգիշերին «Օլդ Թրաֆորդում» կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սևիլյա» պատասխան հանդիպումը։

կարդալ...