• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    Կարրիկն ու Ֆերդինանդը ողջունել են Մոյեսին

    10.05.2013, 14:14

    Մայքլ Կարրիկ և Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» վետերաններ Մայքլ Կարրիկն ու Ռիո Ֆերդինանդը ողջունել են Դևիդ Մոյեսի նշանակումը իրենց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

     

    Երեկ հայտնի դարձավ, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնին փոխարինելու է Մոյեսը: Եվ 50-ամյա մասնագետն արդեն ստացավ երկու խաղացողների աջակցությունը:

     

    -Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Մոյեսը հիանալի աշխատանք է կատարել «Էվերթոնում»: Նա այնտեղ մարզել է երկար ժամանակ և մեծ հաջողությունների է հասել այն ռեսուրսներով, որոնք ունեցել է: Նրան հարգում են բոլորը, ում հետ որ ես զրուցել եմ:

     

    Նրա թիմում հանդես եկած բոլոր խաղացողները հաճույք են ստացել նրա հետ աշխատելուց և լավ են արտահայտվել նրա մասին: Մոյեսի համար դա բավական է, որ հնարավորություն ստանա՝ դառնալու այսպիսի մեծ ակումբի մարզիչ:

     

    Սա հնարավորություն է նրա համար և ընդհանրապես յուրաքանչյուրի համար, որպեսզի հավանաբար ինչ որ բաներ փոխեն, սակայն շարունակեն այն հաջողությունը, որին մենք հասել ենք,- ասել է Կարրիկը MUTV-ին տված հարցազրույցի ժամանակ:

     

    -Բոլորս էլ գոհ ենք այս նշանակումից: Կարծում եմ՝ կարևոր է, որ ակումբն արագ որոշում կայացրեց և ամեն ինչ վճռեց: Կարծում եմ՝ ակումբը հիանալի գործեց: Վստահ եմ, որ մարզիչը երկար մտածել է իր այս որոշման վրա, և նա որոշեց: Ակումբի ռեակցիան չուշացավ, և հիանալի է տեսնել, որ մենք արդեն նոր մարզիչ ունենք,- ավելացրել է Ֆերդինանդը:

    «Մանչեսթեր Յունայթեդ» 1-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

    14.12.2017, 15:02

    «Մանչեսթեր Յունայթեդ» 1-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը 14-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտն» էր։

    կարդալ...

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    11.12.2017, 15:45

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    Նիոնում կայացած Չեմպիոնների Լիգայի վիճակահանության արդյունքում անգլիական թիմերն իմացան իրենց մրցակիցներին։

    կարդալ...