Մոտակա հանդիպումը

19 հունվար 2021, 22:00

Նորություններ

Կկանգնեցնի արդյո՞ք կովիդը Պրեմիեր Լիգան

05.01.2021, 22:18

Պրեմիեր Լիգան հայտարարել է ռեկորդային՝ 40 դրական արդյուքնով թեստերի մասին։ Սա ամենաբարձր ցուցանիշն է, որը գրանցվել է ԱՊԼ-ում։ Թեստ են հանձնել 2295 ֆուտբոլիստ և թիմի անձնակազմ։

 

Համաճարակի բռնկումը եղել է Ֆուլհեմում, ինչի հետևանքով հետաձգվել են նրա հանդիպումները Տոտտենհեմի և Բարնլիի հետ։ Ինչպես նաև մի քանի հոգի վարակվածներ են եղել Մանչեսթեր Սիթիում և Շեֆիլդ Յունայթեդում։

 

Աշնանը Պրեմիեր Լիգան որոշել էր անցկացնել շաբաթական մեկ թեստավորում, բայց դեկտեմբերին Միացյալ Թագավորությունում համաճարակի հետ կապված իրավիճակը սկսեց վատթարանալ, ինչի հետևանքով Անգլիայի Պրեմիեր Լիգան որոշեց անցկացնել շաբաթական երկու թեստավորում։

 

Մրցաշրջանը վտանգի տա՞կ է

Ոչ։ Կառավարությունը հայտարարել է, որ էլիտային սպորտը կան չի առնի, քանի որ այն ենթարկվում է բոլոր տեսակի սահմանափակումներին, դրա հետ կապված նաև չկա արգելք տրանսֆերների իրականացման վրա։

Լիվերպուլը այս մրցաշրջանում ունի մի շարք խնդիրներ․ Մո Սալահ

15.01.2021, 23:03

Լիվերպուլը այս մրցաշրջանում ունի մի շարք խնդիրներ․ Մո Սալահ

Լիվերպուլը լավագույնն է հեղինակած գնդակներով՝ 37, թիմի գլխավոր ռմբարկուն Մո Սալահը առաջատարն է 13 գոլերով, բայց վերջին երկու խաղերում մերսիսայդցիները չկարողացան գրավել մրցակիցների դարպասները, նման բան վերջին անգամ եղել էր 2018-ի մայիսին։  Յուրգեն Կլոպպը մի քանի անգամ դժգոհել է թիմի ռիթմից, «մեր խաղում չկա ռիթմ»,- մի քանի անգամ նշել է գերմանացի մասնագետը։      ...

կարդալ...

Ուեյն Ռունին ավարտեց խաղացողի կարիերան

15.01.2021, 20:19

Ուեյն Ռունին ավարտեց խաղացողի կարիերան

Ուեյն Ռուուուուուունիիիիիիի․․․․   Անգլիայի պատմության լավագոյն ֆուտբոլիստներից մեկը ավարտեց խաղացողի կարիերան և դարձավ Դերբի Քաունթիի մարզիչը։   Ռունիի ֆուտբոլիստի կարիերան իրոք յուրահատուկ է եղել 253 գոլ Մանրեսթեր Յունայթեդում. մանկունյանցիների բոլոր ժամանակներում լավագույն ռմբարկուն 208 գոլ Պրեմիեր Լիգայում․ ավելի շատ միայն Ալան Շիրերն է հեղինակել Անգլացին շատ գեղեցիկ գոլեր է հեղինակել, բայց այս մեկը ուղղակի փառահեղ էր․․․  ...

կարդալ...