Նորություններ

Կոենտրաոն չի ափսոսում, որ չտեղափոխվեց «Յունայթեդ»

09.09.2013, 22:40

Ֆաբիո Կոենտրաո«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն չի ափսոսում, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում չտեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

 

Այդպես էլ չկարողանալով գնել «Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսին՝ Դևիդ Մոյեսը որոշեց վարձակալել Կոենտրաոյին: Սակայն տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին գործարքը ձախողվեց, ինչի համար Ֆաբիոն չի ափսոսում:

 

-Հավանական էր իմ տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն ես մնացի «Ռեալում» և մնացած բոլորն արդեն էական չէ: Ես այժմ ցանկանում եմ ավելի լավ հանդես գալ, քան նախորդ տարի: Ես բոլորին ցույց կտամ, որ արժանի եմ «Ռեալում» խաղալու համար,- պորտուգալական O Jogo պարբերականին տված հարցազրույցում ասել է Կոենտրաոն:

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հադերսֆիլդ Թաուն» (տեսանյութ)

03.02.2018, 20:59

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հադերսֆիլդ Թաուն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։

կարդալ...