Նորություններ

Կոլոչինին պատրաստ է օգնել «Նյուքասլին»

19.02.2014, 10:24

Ֆաբրիսիո Կոլոչինի«Նյուքասլ Յունայթեդի» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին ապաքինվել է ծնկի վնասվածքից և վերսկսել է մարզումները: Նա կկարողանա մասնակցել «Աստոն Վիլլայի» դեմ առաջիկա հանդիպմանը:

 

Եթե հավատանք շրջանառվող լուրերին, որ երեք անընդմեջ պարտություններից հետո (ընդհանուր 0:10 հաշվով) գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հեռացման շեմին է, ապա նրա ճակատագիրը կորոշվի հենց «վիլլացիների» դեմ խաղում:

 

Ի ուրախություն Պարդյուի, կիրակի օրը նրա տրամադրության տակ կլինի իր ավագը: 32-ամյա արգենտինացին հունվարի մեկից դաշտ դուրս չի եկել:

 

-Կոլոն լավ մարզվում է և կարող է կրկին օգնել մեզ,- ասել է Պարդյուն: The Shields Gazette

«Լիվերպուլ» 2-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

03.03.2018, 23:23

«Լիվերպուլ» 2-0 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...