Մոտակա հանդիպումը

18 օգոստոս 2018, 15:30

Նորություններ

Կոմպանին հավատում է, որ «Սիթին» «Բարսելոնային» անցնելու շանս ունի

12.03.2014, 11:31

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կարծում է, որ իր թիմը կարող է «Նոու Կամպում» երկու գնդակի առավելությամբ հաղթել «Բարսելոնային»:

 

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու համար «քաղաքայիններին» անհրաժեշտ է լրացնել երկու գոլի տարբերությունը, որն առաջացավ սեփական հարկի տակ անցկացված խաղում: Կոմպանին «Նոու Կամպում» կայանալիք առաջիկա խաղը համեմատում է Պրեմիեր Լիգայի 2011/12 մրցաշրջանի վերջին տուրում «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղի հետ:

 

-Եթե ինչ որ մի բան պետք է մեզ հավատ ներշնչի, ապա թող դա լինի ՔՊՌ-ի դեմ խաղը: Մենք այստեղ ենք, որպեսզի նման մի երեկո ստեղծենք: Ամեն ինչ մեր ձեռքերում է, և ես բոլորին կոչ եմ անում հավատալ: Ես հավատում եմ մեր թիմին, հավատում եմ մեր հարձակվողներին: Կարևոր է, որ մենք խփենք առաջին գոլը,- ասել է Կոմպանին: Sky Sports

«Արսենալ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

12.08.2018, 20:56

«Արսենալ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...