Նորություններ

Կոմպանին շարք է վերադառնում

25.03.2013, 11:01

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին վնասվածքի պատճառով 2 ամիս բացակայելուց հետո երեքշաբթի օրը դաշտ կվերադառնա: Կոմպանին Բելգիայի հավաքականի կազմում կմասնակցի Մակեդոնիայի հետ հանդիպմանը:

 

Կոմպանիի կորուստը գլխավոր պատճառներից մեկն է, որ այժմ «Սիթին» առաջին հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» զիջում է 15 միավոր: Սակայն պաշտպանը լավ հնարավորություն ունի մինչև մանչեսթերյան դերբին, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, լավ մարզավիճակ հավաքել:

 

-Չեմ կարող ասել, թե ինչ կլինի վաղը, սակայն սպասում եմ, որ նա 100% պատրաստ կլինի: Եթե նա երկուշաբթի օրը լավ մարզվի, ապա կկարողանա մասնակցել Մակեդոնիայի հետ խաղին: Առաջին հերթին ուզում եմ նրան ապաքինված տեսնել,- ասել է բելգիացիների գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը: ESPN

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 5-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

11.02.2018, 10:23

«Մանչեսթեր Սիթի» 5-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...