Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Կոմպանին սկսել է մարզումները

06.02.2013, 19:43

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին, ով վնասվածքի պատճառով բաց թողեց «քաղաքայինների» վերջին երկու հանդիպումը, սկսել է մարզումները:

 

Բելգիացի պաշտպանը այդ վնասվածքը ստացել է դեռ հունվարին՝ Անգլիայի գավաթի 4-րդ փուլում: Առանց Կոմպանիի «Սիթին» վերջին երկու հանդիպումները ավարտեց ոչ-ոքիով: Նախ գոլազուրկ ոչ-ոքի «ՔՊՌ»-ի հետ, իսկ հետո 2:2՝ «Լիվերպուլի» հետ:

 

«Սիթիի» մարզչական շտաբը հուսով է, որ Կոմպանին իրենց կմիանա Անգլիայի գավաթի 5-րդ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 17-ին: Սակայն չի բացառվում, որ 26-ամյա Կոմպանին «քաղաքայիններին» օգնի արդեն այս շաբաթ:

 

Ավելացնենք, որ անցած մրցաշրջանում Կոմպանին երեք անգամ շարքից դուրս եկավ և երեք անգամ էլ վերադարձավ կանխատեսվածից շուտ: Goal

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 5-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

11.02.2018, 10:23

«Մանչեսթեր Սիթի» 5-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...