• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կուադրադոն չի պատրաստվում տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Խուան Կուադրադո«Ֆիորենտինայի» վինգեր Խուան Կուադրադոն հայտնել է, կշարունակի հանդես գալ Ա Սերիայում, չնայած որ իր ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Խոսվում է, որ 26-ամյա կոլումբիացին, ով այս օրերին փայլում է աշխարհի առաջնությունում, հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում:

Սակայն Կուադրադոն, ով հայտնի է իր արագությամբ և դրիբլինգով, հայտնել է, որ չի լքի «Ֆիորենտինան»:

-Ես շատ ուրախ եմ, որ «Ֆիորենտինան» գնել է իմ տրանսֆերը: Այն մեծ ակումբ է, իսկ Ֆլորենցիան՝ գեղեցիկ քաղաք: Այժմ ես չեմ մտածում իմ ակումբային ապագայի մասին, այլ ցանկանում եմ լավ հանդես գալ աշխարհի առաջնությունում,- ասե է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը: Daily and Sunday Express

«Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Դանիելե Պրադան էլ հայտնել է, որ իր ակումբը մինչ այժմ Կուադրադոյի համար առաջարկ չի ստացել: