Նորություններ

Կուման. «Քլայնը պատրաստ է խաղալ Անգլիայի ազգային հավաքականում»

24.09.2014, 18:57

Նաթանիել Քլայն«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ իր թիմի աջ պաշտպան Նաթանիել Քլայնն արժանի է Անգլիայի ազգային հավաքականում խաղալուն:

 

Հենց 23-ամյա Քլայնի գեղեցիկ հեռահար հարվածը Լիգայի գավաթի 3-րդ փուլում «սրբերին» օգնեց հաղթել «Արսենալին» և շարունակել պայքարը հաջորդ փուլում: Կումանը կարծում է, որ իր գործընկեր Ռոյ Հոջսոնը պետք է ուշադրություն դարձնի Նաթանիելին:

 

-Կարծում եմ՝ նա պատրաստ է խաղալ Անգլիայի ազգային հավաքականում: Նա մեծ փորձ ունի և այս մրցաշրջանում բարձր մակարդակով է հանդես գալիս:

 

Նա փայլուն գոլ խփեց և շատ լավ խաղաց: Կարծում եմ՝ դա ազգային հավաքականի մարզչի համար տարբերակ է, և ես շատ ուրախ եմ, որ Քլայնը մեր թիմում է,- ասել է Կումանը: BBC

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

30.12.2017, 23:26

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

27.12.2017, 22:55

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնել է «Սաութհեմպտոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերի հարցում համաձայնության գալու հարցում։

կարդալ...