Նորություններ

«Կրիստալ Փելես» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

23.01.2016, 21:27

CP-SpursՊրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Կրիստալ Փելսը» հյուրընկալել էր լավագույն քառյակում գտնվող «Տոտտենհեմ Հոտսպուրին»։

 

Հյուրերը կամային հաղթանակ տարան «Սելհարսթ Պարկում»։ Հանդիպման հաշիվը բացվեց 30-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Յան Վերտոնգենը։ 63-րդ րոպեին Հարի Քեյնը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 84-րդ րոպեին երիտասարդ Դելե Ալին խփեց առաջնության լավագույն գոլերից մեկը՝ առաջ մղելով իր թիմին, իսկ հանդիպման վերջին րոպեին փոխարինման դուրս եկած Նասեր Շադլին հաշիվը դարձրեց 1-3։

 

Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 42 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը։

 

Գոլեր․ Վորտենգեն՝ 30 (ինքն․), Քեյն՝ 63ր,Ալի՝ 84ր, Շադլի՝ 90+5ր։

In Jose We Trust...

23.11.2019, 16:19

In Jose We Trust...

Մեկ օրվա մեջ Տոտտենհեմը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Մաուրիսիո Պոչետինոյին և նշանակեց Ժոզե Մոուրինյոյին։ Ձեզ ենք ներկայացնում այդ փոփոխության և հետագա կանխատեսումների մասին մեր պատկերացումները․

կարդալ...

Տոտտենհեմ-Բավարիա 2-7: Կամ Արյունահեղություն Լոնդոնի Հյուսիսում

03.10.2019, 10:47

Տոտտենհեմ-Բավարիա 2-7: Կամ Արյունահեղություն Լոնդոնի Հյուսիսում

Տոտտենհեմը սկսեց խաղը հրաշալի ֆուտբոլով, բայց կորցրեց առավելությունը, երբ դադարեց ինտենսիվ պրեսինգի դիմել: Բավարիան հասավ առավելության Գնաբրիի ու Լեվանդովսկիի հայոկապության շնորհիվ, ոչ թե կոլեկտիվ խաղի:

կարդալ...