Մոտակա հանդիպումը

25 օգոստոս 2018, 15:30

Նորություններ

«Կրիստալ Փելես» 1-4 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

22.10.2013, 09:55

FulhamՊրեմիեր Լիգայի 8-րդ տուրի վերջին խաղում տեղի ունեցավ լոնդոնյան դերբի, ուր «Կրիստալ Փելեսը» հյուրընկալել էր «Ֆուլհեմին»:

 

Դաշտի տերերը ակտիվ սկսեցին խաղը և արդեն 7-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Սակայն այս գոլից հետո «արծիվները» 4 գնդակ բաց թողեցին և հերթական պարտությունը կրեցին: Նախ 19-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Փայթիմ Քասամին, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Սթիվ Սիդուելը առաջ մղեց հյուրերին:

 

Մարտին Յոլի սաները երկրորդ խաղակեսի առաջին 10 րոպեների ընթացքում ևս 2 գոլ խփեցին: Այս անգամ էլ աչքի ընկան Դիմիտար Բերբատովը և Ֆիլիպ Սանդերոսը:

 

«Ֆուլհեմն» այս կամային հաղթանակից հետո բարձրացավ 14-րդ հորիզոնական:

 

Գոլեր․ Մարիապա՝ 7ր, Քասամի՝ 19ր, Սիդուել՝ 45ր, Բերբատով՝ 50ր, Սանդերոս՝ 55ր:

Interfootball Armenia. Անգլիայի Պրեմիեր լիգայի 8 գերհզոր ինտրիգները

19.08.2018, 22:55

Interfootball Armenia. Անգլիայի Պրեմիեր լիգայի 8 գերհզոր ինտրիգները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացում հայկական «Interfootball Armenia» Յութուբյան ալիքի հերթական տեսանյութը, որում ներկայացվում է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 8 գերհզոր ինտրիգները։ Հաճելի դիտում։

կարդալ...

«Բրայթոն» 3-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

19.08.2018, 22:15

«Բրայթոն» 3-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։

կարդալ...