Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

Կրոս․ «Անգլիան կարող է հաղթել Եվրո-2016-ը»

25.03.2016, 18:11

Տոնի ԿրոսՄադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ անգլիացիները կարող են հաղթել Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը։

 

Առաջիկա շաբաթ Ռոյ Հոջսոնի թիմը Բեռլինում կմրցի աշխարհի գործող չեմպիոնների հետ։ Եվ չնայած որ երկար տարիներ անգլիացիները լուրջ հաջողություն չեն ունենում միջազգային ասպարեզում, Կրոսը մեծ կարծիք ունի իրենց առաջիկա մրցակիցների նկատմամբ։

 

-Անգլիացիների թիմը շատ լավն է և նրանք այս ամռանը Եվրոպայի առաջնությունը հաղթելու լավ շանս ունեն։ Եթե տեսնեք նրանց կազմը, ապա կնկատեք շատ լավ ֆուտբոլիստների։ Նրանք գիտեն ինչ են անում, և նրանց առանձնահատկությունը արագ, հարձակվողական ֆուտբոլն է։

 

Թեկուզ և ընկերական խաղ է, սակայն մենք ցանկանում ենք հաղթել այն,- ասել է Կրոսը։ Sky Sports

Քայլ Ուոլկերը պատասխանել է Դելե Ալիի ժեստին

05.09.2017, 16:34

Քայլ Ուոլկերը պատասխանել է Դելե Ալիի ժեստին

Երեկ Սլովակիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին միջնամատը ցույց տվեց։ Բոլորը կարծում էին, թե մրցավարին, սակայն պարզվեց՝ իր թիմակից Քայլ Ուոլկերին։

կարդալ...

Ուեյն Ռունին ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում

23.08.2017, 16:54

Ուեյն Ռունին ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում

Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին միջազգային կարիերան ավարտելու որոշում է կայացրել։

կարդալ...