Նորություններ

«Հալլ Սիթին» ցանկանում է ձեռք բերել Ուիլսոն Պալասիոսին

06.07.2013, 15:26

Ուիլսոն Պալասիոս«Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը ցանկանում է ձեռք բերել «Ստոկ Սիթիի» կիսապաշտպան Ուիլսոն Պալասիոսին, ում հետ աշխատել է «Բիրմինգհեմում» և «Ուիգանում»:

 

Պալասիոսը «Ստոկ» է տեղափոխվել 2011թ-ին՝ «Տոտտենհեմից», սակայն արդեն մեկ տարի է, ինչ տեղ չի գտնում թիմի հիմնական կազմում: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Ստոկի» նոր մարզիչ Մարկ Հյուզը չի պատրաստվում պահել 28-ամյա հոնդուրասցուն:

 

Հաղորդվում է, որ «Ստոկը» պատրաստ է Ուիլսոնին բաց թողնել 1.5 մլն ֆունտով, որը մոտ չորս անգամ պակաս է այն գումարից, որը 2 տարի առաջ վճարել էին «Տոտտենհեմին»:

 

Ավելացնենք, որ Պալասիոսի պայմանագիրը, որով վաստականում է շաբաթական 26 հզր ֆունտ, կլրանա 2 տարուց:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...