Նորություններ

Հայտնի է Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի խաղացանկը

17.06.2015, 14:54

Chelsea-2015Պրեմիեր Լիգան պաշտոնապես հայտնել է նոր մրցաշրջանի խաղերի ժամանակացույցը: Գործող չեմպիոն «Չելսին» տիտղոսի պաշտպանելը կսկսի օգոստոսի 8-ից՝ «Սուոնսիի» դեմ տնային խաղով:

 

Արդեն երկրորդ տուրում «կապույտները» կհյուրընկալվեն «Մանչեսթեր Սիթիին», որից հետո կմրցեն «Վեստ Բրոմվիչի» հետ: Առաջին տուրի խաղերից կարելի է առանձնացնել «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտտենհեմ» դիմակայությունը: Հետաքրքիր խաղ է սպասվում նաև «Բրիտանիա» մարզադաշտում, ուր «Ստոկ Սիթին» կհոյւրընկալի «Լիվերպուլին»: Հիշեցնենք, որ 2014/15 մրցաշրջանի վերջին տուրում այստեղ դաշտի տերերը 6:1 հաշվով ջախջախեցին «կարմիրներին»:

 

Փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանը կսկսի «Վեստ Բրոմվիչին» հյուրընկալվելով, իսկ ահա Չեմպիոնների Լիգայի մյուս մասնակից «Արսենալը» կընդունի Սլավեն Բիլիչի «Վեստ Հեմին»:

 

Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի ամբողջական խաղացանկին կարող եք ծանոթանալ առաջնության պաշտոնական կայքում, իսկ առաջիկա օրերին այն կտեղադրվի նաև PremierLeague.am կայքում:

 

bpl

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

22.06.2020, 17:06

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

Յունայթեդում վստահության բացակայության, Սուլշերի սխալների ու նվաճումների, 2006 թվականից հետո ձմեռային լավագույն տրանսֆերի և թիմի նոր քաղաքականության մասին.

կարդալ...

Պրեմիեր Լիգան վերադառնում է (տեսանյութ)

17.06.2020, 09:34

Պրեմիեր Լիգան վերադառնում է (տեսանյութ)

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխարհում երկար ժամանակ կանգ էին առել բոլոր սպորտային իրադարձությունները, այդ թվում նաև Անգլիայի Պրեմիեր Լիգան։

կարդալ...