Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Հարի Ռեդնապը չի ցանկանում մնալ Չեմպիոնշիփում

09.03.2014, 11:25

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն իր ընկերներին հայտնել է, որ չի մնա «Լոֆտուս Ռոուդում», եթե այս մրցաշրջանի արդյունքում իր թիմը չվերադառնա Պրեմիեր Լիգա:

 

Այս պահին «ռեյնջերները» Չեմպիոնշիփում զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը և դեռևս չեն կարող հասնել «Լաստերին» և «Բերնլիին», որոնք վստահորեն ընթանում են առաջին և երկրորդ հորիզոնականներում:

 

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 67-ամյա Ռեդնապը չի ցանկանում ևս մեկ մրցաշրջան անցկացնել Անգլիայի երկրորդ դիվիզիոնում: Մրցաշրջանի առաջին հատվածում ՔՊՌ-ն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն հետո խաղային ճգնաժամ սկսեց և աստիճանաբար զիջեցին դիրքերը:

 

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ուղեգիր են նվաճում առաջնության առաջին երկու թիմերը, իսկ երրորդ ուղեգիրը խաղարկվում է փլեյ-օֆֆ փուլում

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

01.06.2016, 11:11

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը չի սպասում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Եվրո-2016֊ին անգամ մեկ րոպե խաղալու հնարավորություն կստանա։

կարդալ...

«Միդլսբրոն» և «Բրայթոնը» կխաղան 170 մլն ֆունտի համար

06.05.2016, 16:23

«Միդլսբրոն» և «Բրայթոնը» կխաղան 170 մլն ֆունտի համար

Առաջիկա շաբաթ օրը Չեմպիոնշիպը ներկայացնող «Միդլսբրոյի» և «Բրայթոնի» միջև կկայանա համաշխարհային ֆուտբոլի պատմության թերևս ամենաթանկ հանդիպումը՝ հաշվի առնելով, որ խաղասեղանին դրված է 170 մլն ֆունտ։

կարդալ...