Նորություններ

Հարի Ռեդնապ. «Ես կարող եմ փրկել ՔՊՌ-ին»

17.10.2014, 12:15

Հարի Ռեդնապը«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը վստահ է, որ ինքը կարող է ակումբը փրկել Պրեմիեր Լիգայից դուրս մնացուց:

 

Մեկնարկային յոթ տուրերից հետո «ռեյնջերները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Լուրեր են պտտվում, որ ՔՊՌ-ն արդեն նոր մարզիչ է փնտրում: Նշվում է Թիմ Շերվուդի և Տոնի Պյուլիսի անունները: Սակայն Ռեդնապը հավատում է, որ ինքն էլ է կարող գտնել ճգնաժամից դուրս գալու ճանապարհը:

 

-Ես չեմ պատրաստվում հեռանալ: Ես անգամ չեմ մտածել այդ մասին: Միանգամայն վստահ եմ, որ կարող եմ փրկել ակումբը: Իմ ապագայի հետ կապված ոչ մի խոսակցություն չեմ ունեցել ակումբի նախագահ Տոնի Ֆերնանդեսի հետ: Սակայն ի՞նչ պետք է անեմ, եթե նրանք որոշեն փոխարինել ինձ: Ոչ ոք չի մահանա, սա ֆուտբոլ է, և կյանքը կշարունակվի,- ասել է Ռեդնապը: The Independent

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

01.06.2016, 11:11

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը չի սպասում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Եվրո-2016֊ին անգամ մեկ րոպե խաղալու հնարավորություն կստանա։

կարդալ...

«Սաութհեմպտոնն» Օսթինին վերադարձրեց Պրեմիեր Լիգա

16.01.2016, 16:35

«Սաութհեմպտոնն» Օսթինին վերադարձրեց Պրեմիեր Լիգա

«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնեց ՔՊՌ-ի հարձակվող Չարլի Օսթինին գնելու մասին։ Գործարքն արեժեցել է 4 մլն ֆունտ։

կարդալ...