Նորություններ

Հարի Ռեդնապ. «Մոուրինյոն կարող է փոխարինել Ֆերգյուսոնին»

18.11.2012, 21:46

Մոուրինյո և Ֆերգյուսոն«Տոտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն Ֆերգյուսոնին փոխարինող ամենահավանական և արժանի թեկնածուն է:

 

«Արքայական» ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի թաքցնում իր ցանկությունը, որ մի օր կվերադառնա Պրեմիեր Լիգա: Մոուրինյոյի անունը հաճախ կապվում է «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Սակայն Հարին Մոուրինյոյին տեսնում է «Յունայթեդի» ղեկին:

 

-Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ժոզեն ցանկանում է վերադառնալ Պրեմիեր Լիգա: Ես չեմ զարմանա, եթե նա տեղափոխվի Մանչեսթեր: Բայց ես նրան պատկերացնում եմ «Յունայթեդի» ղեկին և ոչ թե «Սիթիի»:

 

Երբ Ֆերգյուսոնի մարզչական կարիերան հասնի իր ավարտին, ապա շատերը կգտնվեն, ովքեր կցանկանան փոխարինել նրան: Սակայն ամենից հավանական և արժանի եմ համարում Մոուրինյոյին: Միայն նա է կարող շարունակել այս երկրի բոլոր ժամանակների լավագույն մարզչի աշխատանքը,- ասել է Ռեդնապը: The Sun

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...