Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Հարի Ռեդնապ. «Նման բարդ առաջադրանք ես երբեք չեմ ունեցել»

26.11.2012, 18:32

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» 65-ամյա մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ «ռեյնջերներին» Պրեմիեր Լիգայում պահելը ամենաբարդ առաջադրանքն է իր կարիերայում:

 

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրից հետո «ՔՊՌ»-ն վաստակել է ընդամենը 4 միավոր և դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել: Այժմ գտնվում է վտանգավոր գոտում: Ռեդնապը, ով ժամանակին այդ վտանգից փրկել է «Պորտսմուտին», իսկ «Տոտենհեմի» համար նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, հասկանում է, որ դա հասարակ բան չէ:

 

-Չեմ թաքցնում, այս առաջադրանքը շատ ավելի բարդ է, քան նախորդ երկուսը: Սակայն ես հավատով եմ նայում ապագային և հուսով եմ կկարողանանք անել դա:

 

Ես ցանկանում եմ այստեղ հասնել հաջողության: Ես ուզում եմ թիմին պահել Պրեմիեր Լիգայում,- ասել է Ռեդնապը: The Guardian

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

01.06.2016, 11:11

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը չի սպասում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Եվրո-2016֊ին անգամ մեկ րոպե խաղալու հնարավորություն կստանա։

կարդալ...

«Սաութհեմպտոնն» Օսթինին վերադարձրեց Պրեմիեր Լիգա

16.01.2016, 16:35

«Սաութհեմպտոնն» Օսթինին վերադարձրեց Պրեմիեր Լիգա

«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնեց ՔՊՌ-ի հարձակվող Չարլի Օսթինին գնելու մասին։ Գործարքն արեժեցել է 4 մլն ֆունտ։

կարդալ...