Նորություններ

Հենդերսոնը գոհ չէ «Լիվերպուլի» պաշտպանությունից

21.01.2014, 17:35

Ջորդան Հենդերսոն«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարծում է, որ իրենց թիմը պետք է աշխատի պաշտպանության վրա:

 

Ընդամենը 1 ամիս առաջ «Լիվերպուլը» առաջատարների թվում էր և խոսվում էր տիտղոսների մասին, սակայն շաբաթ օրը «Աստոն Վիլլայի» հետ ոչ ոքի խաղալուց հետո Բրենդան Ռոջերսի սաներն առաջատար «Արսենալից» հետ մնացին 8 միավորով:

 

Վերջին երկու խաղերի ընթացքում «Լիվերպուլը» 5 գնդակ է բաց թողել, և Հենդերսոնը այստեղ է տեսնում իր թիմի խնդիրը:

 

-Խոսքը միայն պաշտպանների և դարպասապահի մասին չէ: Դա վերաբերվում է ողջ թիմին: Մենք պետք է աշխատենք պաշտպանության վրա: Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում,- Հենդերսոնի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

13.05.2018, 20:22

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։

կարդալ...

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

06.05.2018, 21:42

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...