Նորություններ

Հենդերսոնը մարզման ժամանակ վնասվածք է ստացել

08.09.2014, 09:02

Ջորդան ՀենդերսոնԵվրո2016-ի ընտրական փուլում Շվեյցարիայի դեմ խաղից առաջ Անգլիայի հավաքականը չպլանավորված կորուստ է ունեցել: «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը վնասվածք է ստացել, որի աստիճանը հայտնի չէ:

 

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, կիրակի օրը Բազելում «երեք առյուծների» մարզման ժամանակ Հենդերսոնն անհաջող պայքարի մեջ է մտել և վնասել է աջ կոճը: Այդ կորուստը մեծ խնդիր է Անգլիայի ազգային հավաքականի համար, որի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը 24-ամյա Հենդերսոնին առանցքային դեր էր հատկացրել իր թիմում:

 

Հիշեցնենք, որ անգլիացիների գլխավոր կորուստներից է նաև «Լիվերպուլում» Հենդերսոնի թիմակից Դանիել Սթարիջը, ով բուժվելու համար վերադարձել է ակումբ:

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

28.06.2018, 16:48

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

«Լիվերպուլը» կիսապաշտպան Նաբի Կեյտային ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները «Լայպցիգի» հետ համաձայնության էին եկել դեռ նախորդ օգոստոսին։ Հունվարին «կարմիրները» փորձեցին արագացնել տեղափոխությունը, սակայն ապարդյուն։

կարդալ...