Նորություններ

Հյութոնի ճակատագիրը կորոշվի «Տոտտենհեմի» դեմ խաղում

21.02.2014, 10:13

Քրիս Հյութոն«Նորվիչը» կարող է հրաժեշտ տալ իր գլխավոր մարզիչ Քրիս Հյութոնին, եթե Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում թիմը պարտվի «Տոտտենհեմին»: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

 

«Նորվիչը» աղյուսակի վերջին 6 թիմերից միակն է, որն ընթացիկ մրցաշրջանում չի փոխել մարզչին: Սակայն վտանգավոր գոտուն մոտենալն ակումբի ղեկավարությանը ստիպում է գնալ վճռորոշ քայլերի:

 

Այս կիրակի «Նորվիչը» կհյուրընկալի «Տոտտենհեմին» և այդ խաղի ելքն էլ կվճռի Հյութոնի ճակատագիրը: Սակայն անգամ դրական արդյունքի հասնելու դեպքում Հյութոնը չի կարող հանգիստ լինել, քանի որ հաջորդ տուրում նրանք կհյուրընկալվեն աղյուսակում իրենց հարևան «Աստոն Վիլլային», ում նույնպես հաղթանակ է անհրաժեշտ:

«Տոտտենհեմ» 1-0 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

06.10.2018, 19:56

«Տոտտենհեմ» 1-0 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր վերջին հորիզոնականում գտնվող «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

16.09.2018, 09:57

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...