• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    Հոջսոնը Ուիլշերի հարցով չի պայմանավորվել Վենգերի հետ

    28.08.2013, 15:42

    Ջեկ ՈւիլշերԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իրեն խնդրել է կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին հավաքական չհրավիրել 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին մասնակցելու համար:

     
    Մի քանի օր առաջ մամուլը պնդում էր, որ զգուշության նպատակով, Վենգերը խնդրել է Հոջսոնին հավաքական չհրավիրել 21-ամյա կիսապաշտպանին Մոլդովայի և Ուկրաինայի դեմ խաղերում, որոնք անցկացվելու են հաջորդ շաբաթ:

     
    Այս տեղեկություններում որևէ զարմանալու բան չկա, քանի որ «զինագործների» գլխավոր մարզիչը բազմիցս նման խնդրանքով դիմել է Ռոյին: Սակայն այս խաղերի շեմին Ուիլշերի հարցը մարզիչները չեն քննարկել:

     
    -Ես բավական հաճախ եմ շփվում Արսենի հետ, և նա ինձ ոչինչ այդ մասին չի ասել: Որքանով ինձ հայտնի է, նա լավ գիտակցում է, որ Ջեկը հանդիսանում է թիմի անփոխարինելի ֆուտբոլիստներից:

     
    Մենք չորս օրվա ընթացքում երկու հանդիպում ենք անցկացնելու և ակնկալում ենք, որ Ուիլշերն այդ խաղերում իր դերը կխաղա,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

    «Սաութհեմպտոն» 1-1 «Արսենալ» (տեսանյութ)

    10.12.2017, 17:59

    «Սաութհեմպտոն» 1-1 «Արսենալ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

    կարդալ...

    «Արսենալ» 1-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

    03.12.2017, 09:56

    «Արսենալ» 1-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

    կարդալ...