Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

Նորություններ

Հովարդ Վեբն ավարտեց իր մրցավարական կարիերան

06.08.2014, 17:26

Հովարդ ՎեբՎերջին տարիների անգլիացի լավագույն մրցավարներից Հովարդ Վեբն ավարտեց իր մրցավարական կարիերան, սակայն կշարունակի աշխատել անգլիական ֆուտբոլի համար:

 

43-ամյա Վեբը միակ անգլիացի մրցավարն էր, ով հրավիրվել էր սպասարկելու Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության խաղերը: Հովարդի մրցավարական կարիերան տևել է 25 տարի: Պրեմիեր Լիգայում նա նորամուտը նշել է 2003թ-ին: Հովարդի կարիերայի պիկը 2010թ-ին էր, երբ նա սպասարկեց Չեմպիոնների Լիգայի և աշխարհի առաջնության եզրափակիչները:

 

Այսօր Պրեմիեր Լիգան պաշտոնապես հայտնել է, որ Վեբը կաշխատի որպես մրցավարական կորպուսի տեխնիկական տնօրեն (Professional Game Match Officials), որի ղեկավարը մեկ այլ նախկին մրցավար Մայկ Ռայլին է:

Լուիս Հոլտբին գետնին տապալեց Հովարդ Վեբին (տեսանյութ)

14.05.2014, 17:15

Լուիս Հոլտբին գետնին տապալեց Հովարդ Վեբին (տեսանյութ)

«Տոտտենհեմի» լեգենդար պաշտպան Լեդլի Քինգի պատվին անցկացված ընկերական խաղում հետաքրքիր իրավիճակ ստացվեց լոնդոնցիների կիսապաշտպան Լուիս Հոլտբիի և գլխավոր մրցավար Հովարդ Վեբի մասնակցությամբ:

կարդալ...

Հովարդ Վեբը կսպասարկի աշխարհի առաջնության խաղերը

15.01.2014, 18:36

Հովարդ Վեբը կսպասարկի աշխարհի առաջնության խաղերը

Անգլիացի Հովարդ Վեբը Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ-ի առաջնությունը սպասարկող մրցավարների թվում է:

կարդալ...