Նորություններ

Մայքլ Դոուսոն. «Կարծում էի, թե մենք քառյակում ենք»

20.05.2013, 11:51

Մայքլ ԴոուսոնՎերջին մրցաշրջանում «Տոտտենհեմի» ոչ պարզ մրցաշարային դիրքի պատճառով թիմի ավագ Մայքլ Դոուսոնը սխալմամբ մտածել էր, որ «Սանդերլենդի» հետ խաղում Գարեթ Բեյլի խփած հաղթական գնդակը իր թիմի համար ապահովել է տեղը լավագույն քառյակում:

 

Որպեսզի «Տոտտենհեմը» հայտնվեր լավագույն քառյակում անհրաժեշտ էր ոչ միայն հաղթանակը «Սանդերլենդի» նկատմամբ, այլ նաև, որ զուգահեռ ընթացող խաղում «Արսենալը» միավոր կորցներ: Սակայն Դոուսոնը մոռացել էր այս ամենի մասին:

 

-Այո, երկրպագուների ուրախությունից հետո ես մտածեցի, որ մենք քառյակում ենք: Սա բարդ օր էր: Մենք հավաքեցինք 72 միավոր, սակայն չհայտնվեցինք լավագույն քառյակում: Իհարկե ցավալի է,- Դոուսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

 

Հարկ է նշել, որ Դոուսոնը միակը չէր, ում սխալ էր թվացել: Երեկվա խաղի վերջում «Տոտտենհեմի» նախկին սեփականատեր սէր լորդ Ալան Շուգարը թվիթերյան իր էջում գրել էր, որ «Նյուքասլ» - «Արսենալ» խաղում հաշիվը 1:1 է: «Տոտտենհեմի» երկրպագուների ուրախությունը երկար չտևեց:

 

sugar

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...